Պատերազմի տարելիցին՝ փետրվարի 24-ին ՌԴ-ն նոր հարձակման կանցնի․ Ուկրաինայի ՊՆ

Պատերազմի տարելիցին՝ փետրվարի 24-ին ՌԴ-ն նոր հարձակման կանցնի․ Ուկրաինայի ՊՆ

Ռուսական զորքերը կարող են Ուկրաինա ներխուժման տարելիցը նշել երկրի արևելքում և հարավում նոր հարձակմամբ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող կորցնել նախաձեռնությունը։ Հաշվի առնելով, որ ռուսներն ապրում են սիմվոլներով, նրանք կարող են ինչ-որ բան փորձել փետրվարի 24-ի սահմաններում։ Մենք չենք թերագնահատում մեր թշնամուն»,- ասել է նա։

Ռեզնիկովի հաշվարկներով՝ Ռուսաստանը մոտ 500 հազար զինվոր է մոբիլիզացրել։ 

«Նրանք պաշտոնապես հայտարարեցին 300 հազարի մասին, բայց երբ մենք տեսնում ենք զորքեր սահմաններին, ապա, մեր գնահատականներով, դա շատ ավելին է», - նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Ավելի վաղ, 2023 թվականի փետրվարին կամ մարտին Ուկրաինայում նոր հարձակում սկսելու Ռուսաստանի Գլխավոր շտաբի ծրագրերի մասին հայտնել էր Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։