«Արդարություն» կուսակցությունը կոչ է անում միանալ երթերին ու հավաքներին

«Արդարություն» կուսակցությունը կոչ է անում միանալ երթերին ու հավաքներին

Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում կուսակցության անդամներին ու համակիրներին միանալ Արցախում մայիսի 28֊ին նախատեսված երթերին ու հավաքներին։

Հավելենք, որ մայիսի 28֊ի երթերին ու հավաքներին միանալու կոչ է արել նաև ՀՅԴ Արցախի կառույցի պաշտոնական լրատվամիջոց համարվող aparaj.am կայքը։

Նախատեսված երթերին ու հավաքներին միացած քաղաքական ուժերից է նաև Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 28֊ին նախատեսվում մեծ հանրահավաք և երթ Ստեփանակերտում։ Երթեր ու հանրահավաքներ տեղի կունենան նաև Մարտունիում և Ասկերանում։