Հրշեջները ժամանել են կրակը մարելուց հետո

Հրշեջները ժամանել են կրակը մարելուց հետո

Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա, Սունդուկյան թատրոնի դիմացի մայթին հրդեհվել են Սանիթեքի աղբամանները։ Կրակն այնքան արագ եւ այնքան ուժեղ է եղել, որ մեծ է եղել վտանգը, որ կտարածվի շրջակայքում եւ կողքի ծառին ու էլեկտրական հաղորդալարերին կանցնի։ Բարեբախտաբար մոտակա Արարատ հյուրանոցից արագ ջուր են բերել, ապա հենց Սանիթեքի աղբահավաք մեքենան արագ հայտնվել է եւ կրակը մարել։ Դեպքի վայրում գտնվող լրագրող Գուրգեն Խաժակյանը ոչ միայն հասցրել էր տեսանյութ եւ լուսանկարներ անել, այլեւ ասաց, որ ինքն անձամբ է զանգահարել ԱԻՆ-ին, որտեղից հրշեջ մեքենան դեպքի վայր է հասել ուղիղ 17 րոպե անց՝ երբ հրդեհն ամբողջությամբ մարված է եղել։