Դեֆեկտավոր MacBook Pro-ները վտանգավոր են՝ օդանավ բարձրացնելու համար․ զգուշացնում է Emirates ավիաընկերությունը

Դեֆեկտավոր MacBook Pro-ները վտանգավոր են՝ օդանավ բարձրացնելու համար․ զգուշացնում է Emirates ավիաընկերությունը

Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ Apple MacBook Pro հին մոդելները, որոնք ունեն դեֆեկտներ եւ ժամանակին հետ են կանչվել արտադրող ընկերության կողմից շուկայից, կարող են վտանգ ներկայացնել ինքնաթիռ բարձրացնելիս կամ որպես ուղեբեռ հանձնելիս, հետեւաբար, արգելվում է ընկերության շարժակազմեր դրանց բարձրացնելը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Խոսքն այն նոութբուքների մասին է, որոնք վաճատվել են 2015 սեպտեմբերից մինչեւ 2017-ի փետրվար։ Այդ MacBook Pro-ների ակումուլյատորները խնդրահարույց են։

Դրանք կարող են տաքանալ եւ հրդեհի հնարավոր բռնկման սպառնալիք ներկայացնել իրենցից։ Ավելի վաղ, նման հայտարարությամբ հանդես էին եկել նաեւ՝ Etihad Airways, Oman Air, Qantas Airways, Virgin Australia, Singapore Airlines եւ Thai Airway ավիաընկերությունները։