Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից Ս-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերումըւ

Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից Ս-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերումըւ

Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համակարգի վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից Ս-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է NTV-ն։

Դեմիրը ասել է, որ Թուրքիան չի զգացի ուղղակի էֆեկտ այն սանկցիաներից, որոնք ԱՄՆ-ն կիրառել է Անկարայի հանդեպ ռուսական սպառազինություններ ձեռք բերելու համար։ Դեմիրը նաեւ նշել է, որ դեռ Անկարան պետք է հասկանա, թե ինչպես է ազդելու իր վրա «Սանկցիաների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը, սակայն արդեն սահմանված սանկցիաները զգալի հարված չեն հասցրել։