Ես «նաուշնիկը» դրել էի, որ այդ անհեթեթությունը չլսեմ. Ռոբերտ Քոչարյան

Ես «նաուշնիկը» դրել էի, որ այդ անհեթեթությունը չլսեմ. Ռոբերտ Քոչարյան

«Այս դատավարությունն ուղղակի մի խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում ու ասում ենք՝ սա իրավաբանության խոշտանգում էր»։ Այս մասին այսօրդատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և մյուսների գործով վերաբացված դատավարությանը։

Քոչարյանը նշեց, որ ինքը չի մտածել, որ կարելի է մեկ դատական նիստի ժամանակ այսքան օրենքի խախտումներ թույլ տալ։

Անդրադառնալով իրեն նոր մեղադրանք առաջադրելու միջնորդությանը, Ռոբերտ Քոչարյանն այն որակեց որպես հեքիաթ․ «Դուք այդ հեքիաթը լսե՞լ եք։ Ես նաուշնիկը դրել, փակել էի դրա համար, որ այդ անհեթեթությունը չլսեմ։ Չեմ ուզում իրավական հարցերի մեջ խորանալ, որովհետև կարծում եմ՝ դա փաստաբաններն ավելի լավ դա կանեն։ Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, ինչո՞ւ է այն ապօրինի, որ այդ հրամանագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից։ Ասում են՝ իրավունք չուներ հրամանագիր տալու, եթե դատախազն իրավաբանությունից մի քիչ գոնե բան հասկանար, երևի կբացեր Սահմանադրությունը, անցումային շրջանում գրած է, որ մինչև օրենքի ընդունումը հրամանագրով նախագահն իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»։