Կառավարությունը գումար հատկացրեց անտառների վերականգնման համար

Կառավարությունը գումար հատկացրեց անտառների վերականգնման համար

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 425 մլն 842 հազար դրամ գումարից  424 մլն 603 հազար դրամը հատկացնել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածին համապատասխան)՝ դրամաշնորհ տրամադրելու նպատակով: