Ես ձեզանից չեմ վախենում. ես ձեզ խղճում եմ. Ռուբեն Մխիթարյան

Ես ձեզանից չեմ վախենում. ես ձեզ խղճում եմ. Ռուբեն  Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Դուք Նժդեհ ցիտելով, թուրքի դեմքին ժպտացողն եք...
Դուք Զորավար Անդրանիկ ցիտելով, թուրքի ձեռքը սեղմողն եք...
Դուք Վազգեն Առաջին ցիտելով, թուրքի մոտ ձեր մկրտության խաչը պահողն եք...
Դուք Ծիծեռնակաբերդ բարձրանալով, Անթալիայում հանգստանալու օրերն եք հաշվում...
Դուք թուրքական ապրանքներ արգելող, բայց թուրքական երգերի տակ պարողն եք..
Դուք կիսահայ եք ու ձեր կիսախաչի մյուս կողմում կիսալուսինն է...
Ես ձեզանից չեմ վախենում: Ես ձեզ չեմ ատում: Ես ձեզ խղճում եմ: Ու ես ձեզ հաղթելու եմ: Չէ՞, Արթուր:)»: