Ջուլիա Ռոբերթսը բացահայտել է, թե նախնական տարբերակով ինչպես պետք է ավարտվեր «Սիրունիկը» ֆիլմը

Ջուլիա Ռոբերթսը բացահայտել է, թե նախնական տարբերակով ինչպես պետք է ավարտվեր «Սիրունիկը» ֆիլմը

Հոլիվուդյան հայտնի ժպիտի անկրկնելի տիրուհին՝ Ջուլիա Ռոբերթսը, ներկայացրել է 1990 թվականին իր գլխավոր դերակատարմամբ նկարահանված «Սիրունիկը» ֆիլմի հնարավոր «մութ» ավարտը: Նրա խոսքերը փոխանցել է Daily Mail-ը։
Հայտնի ֆիլմում Ռոբերթսը մարմնավաճառ Վիվիանի դերում էր։ Գրահամ Նորթոնի շոուի ժամանակ դերսանուհին պատմել է՝ «Դա պետք է շատ ավելի մութ ֆիլմ լիներ, այն կոչվում էր «Երեք հազար դոլար»: Վիվիանը թմրամոլ էր, եւ վերջում Էդվարդը՝ ֆիլմի հերոսը (Ռիչարդ Գիր), թողնում է նրան ճանապարհի եզրին, փող է շպրտում նրա վրա ու քշում»,-նշել է 56-ամյա դերասանուհին՝ հավելելով, որ հպարտ է հայտնի ֆիլմում դեր ստանալու համար։
Նա հայտնել է, որ, ի վերջո, ֆիլմը երբեք չի թողարկվել, քանի որ այն արտադրող կինոընկերությունը փակվել է: Նախագիծն այնուհետեւ ձեռք է բերել Disney-ը, որը որոշել է վերափոխել սցենարը: