Անիտա Ցոյը հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ

Անիտա Ցոյը հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ

Երգչուհի Անիտա Ցոյցը հոսպիտալացվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշմամբ։ Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Աննա Կրուժելը։ Երգչուհին գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում։

Կրուժելը հավելել է, որ համավարակի առաջին օրվանից Ցոյը մշտապես հետեւել է բժշկասանիտարական ցուցումներին եւ եղել է ինքնամեկուսացման մեջ։ Խոսնակը դժվարացել է ասել, թե երգչուհին որտեղ է վարակվել։