Դրա կարիքը Թուրքիան ու Ադրբեջանը չունեն․ Հայաստանն ունի դրա կարիքը․ Փաշինյան

Այն, ինչը գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել։ Իրականում ամենաշատը հենց Հայաստանն է ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, բայց դիմադրություն կա մյուսների կողմից։ Ուրիշ որևէ մեկը ավելի շատ այդ ճանապարհների կարիքը չունի՝ ոչ Ադրբեջանը և ոչ էլ Թուրքիան։ Իրենք դրա կարիքն իրականում չունեն, քանի որ բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքները բացելու վերաբերյալ հարցին։
«Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումը էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ։ Ու մենք սա շատ լավ ենք հասկանում»,- հավելեց Փաշինյանը։
Կարծիքներ