Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Սուլավեսի կղզու մոտակայքում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Համաձայն հաղորդման, երկրակեղեւի ցնցումները տեղի են ունեցել տեղի ժամանակով 00։51-ին՝ 10 հազար բնակչություն ունեցող Մոդիսի քաղաքից 46 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։ Ավերածությունների տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ