«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճից

«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճից

Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված TriFest սպորտային փառատոնով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: