Հայ զինվորին դավաճանությամբ մեջքից հարվածել է Նիկոլ Փաշինյանը.ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Հայ զինվորին դավաճանությամբ մեջքից հարվածել է Նիկոլ Փաշինյանը.ակցիա՝ ԱԺ-ի մոտ

««Իմ քայլի» պատգամավորներ, դեռ շատ ուշ չէ իրավիճակը շտկելու, մաս մի կազմեք դավաճանական կառավարությանը, ռազմաճակատում տարածքներ չեն հանձնվել, տարածքներ հանձնվել են դավաճանական գրչի միջոցով»։

Քիչ առաջ ԱԺ-ի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ, դիմելով իշխանական պատգամավորներին, ասացին ակցիայի մասնակիցները։ Հիշեցնենք, որ նրանք պահանջում են «Իմ քայլի» պատգամավորներին կողմ քվեարկել ռազմական դրության չեղարկմանը։

«Հայ զինվորը միշտ կանգնած է եղել իր սահմանին, հայ զինվորները հերոսաբար պահպանել են իրենց վստահված սահմանները, հայ զինվորին դավաճանությամբ մեջքից հարվածել է Նիկոլ Փաշինյանը։ Դուք պետք է կողմ քվեարկեք ռազմական դրության հանմանը։ Մի փորձեք խոչընդոտել մեր պայքարին, քանի որ այն, անկախ ամեն ինչից, շարունակվելու է, քանի որ այն իրոք արդար է»,- ասացին ակցիայի մասնակիցները։