Տրանսֆերային երեք նպատակ

«Ինտերն» արդեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին և կազմել է հավանական նորեկների ցուցակը։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ ակումբը հետաքրքրված է Ա Սերիայում հանդես եկող երեք ֆուտբոլիստներով։
«Ինտերի» ուշադրության կենտրոնում են «Բոլոնիայի» պաշտպաններ Ջոն Լուկումին և Սեմ Բեկեման։ Բացի այդ, ակումբը հետաքրքրված է նաև «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասով, ով ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում գրանցել է 4 գոլ և 3 գոլային փոխանցում։
Կարծիքներ