Մեքսիկայում հայտնաբերվել է գաղտնի հուղարկավորման վայր՝ 24 դիակներով

Մեքսիկայում հայտնաբերվել է գաղտնի հուղարկավորման վայր՝ 24 դիակներով

 

Մեքսիկայի Միչոական նահանգի գլխավոր դատախազը հաղորդել է, որ իրականացված հատուկ գործողության արդյունքում բացահայտվել է գաղտնի հուղարկավորման վայր եւ հանցավոր խումբ։ Գաղտնի հուղարկավորման վայրում հայտնաբերվել է քսանչորս մարդու մնացորդներ։ Մարդկային մնացորդները մոտավորապես 20-40 տարվա վաղեմություն ունեն, սակայն հինգ կանացի մնացորդներ հուղարկավորվել են վեց ամիս առաջ։ Հարուցվել է քրեական գործ։ Ըստ հրապարակման, մեքսիկական դատախազությունը ունի բավարար ապացույցներ պատասխանատվության կոչելու մեղավորներին։