Դոնալդ Թրամփը խոսել է Զելենսկու հետ ունեցած՝ մինչ այժմ անհայտ խոսակցության մասին

Դոնալդ Թրամփը խոսել է Զելենսկու հետ ունեցած՝ մինչ այժմ անհայտ խոսակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցել է եւս մեկ խոսակցություն, որի մասին ոչ ոք չգիտի։ Այս մաիսն հայտնում է CNBC-ն։ Այն, ըստ ԱՄՆ նախագահի, տեղի է ունեցել մինչեւ հուլիսին տեղի ունեցած բանակցությունները։ Նա ենթադրել է, որ իր քաղաքական ընդդիմախոսները կուզենան բացահայտել այդ խոսակցությունը եւ պատրաստակամություն է հայտնել դա անել՝ հարկ եղած դեպքում։ Պարբերականը կարծում է, որ անհայտ խոսակցություն ասելով, ԱՄՆ նախագահը նկատի ունի իր եւ Զելենսկու՝ ապրիլին տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ընթացքում նա շնորհավորել էր Ուկրաինայի նախագահին՝ այդ պաշտոնին ընտրվելու առիթով։