Ինչու է «Թալիբանը» պառակտվում․ ինչ ինտրիգներ են ծավալվում Աֆղանստանում

Ինչու է «Թալիբանը» պառակտվում․ ինչ ինտրիգներ են ծավալվում Աֆղանստանում

Փորձագետները կարծում են, որ Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» ահաբեկչական ծայրահեղական շարժման ներսում ուշ կամ շուտ սկսվելու է ներքին պայքար իշխանության համար եւ շարժումը, որպես ամբողջական կառույց, հնարավոր է պառակտվի։ Նման կարծիք արտահայտելու համար ելակետային է հանդիսանում այն ճշմարտությունը, որ շարժումն ինքը միատարր չի եղել երբեւէ։ Ամենայն հավանականությամբ այդ պայքարը սկսվելու է շարժման ֆրակցիայի ղեկավարների միջեւ, որոնք ներկայացնում են շարժման ներսում եղած՝ երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գծի տեսլականների բազմազանությունը։ Այս առումով չափազանց կարեւոր է ուսումնասիրել այժմյան աֆղանական կառավարության կազմը։ Արդեն հայտնի է, որ կռիվ է տեղի ունեցել թալիբների ազդեցիկ ներկայացուցիչներից Աբդուլ Ղանի Բարադարի եւ Ռահման Հաքարիի միջեւ, իսկ վեճի առարկան հանդիսացել է այն, թե ով պետք է համարվի թալիբների հաղթանակի ճարտարապետը։

Բարադարը այն մոտեցումն է առաջ մղում, որ թալիբները իշխանության են եկել շնորհիվ նրանց, ովքեր դիվանագիտությամբ են զբաղվել եւ բանակցություններով, սակայն Հաքանին պնդում է, որ հաղթանակի ճարտարապետները ռազմական թեւի ներկայացուցիչներն են։ Եղավ մի պահ, որ նույնիսկ լուրեր շրջանառվեցին, որ Բարադարը սպանվել է։ Այժմ թալիբական աղբյուրները հայտնում են, որ Բարադարը, որը զբաղեցնում է Աֆղանստանի փոխվարչապետի պաշտոնը, գտնվում է անվտանգ վայրում, թեեւ տեղեկությունները հակասական են եւ չգիտենք, թե նա ինչով է զբաղված։ Փաստացի կերպով թալիբական ֆրակցիան այժմ արդեն երկատված է։ Առաջինը գլխավոր է ԱՄՆ հետ բանակցող Բարադարը, մյուսը՝ Հաքարին։ Հետաքրքրական է, որ ստվերում է դեռեւս մնում Հաթիբուլլա Ախունդզադան, ով երբեք հանրության մեջ չի երեւացել, սակայն հանդիսանում է «Թալիբանի» ռազմական, քաղաքական եւ կրոնական ղեկավարը։ Բարադարը հայտնի է չափավորական դիվանագիտության կողմնակից, իսկ Հաքարին՝ խնդիրների ուժային լուծման կողմնակից։

Մասնագետները նկատում են, որ թերեւս լուրջ հիմնավորմամբ, որ պառակտումը տեղի է ունեցել արտաքին ուժերի միջամտությամբ եւ այս առումով, որոշակի դերակատարություն ունեցել է Պակիստանը, որը ուղղակիորեն վերահսկում է միայն թալիբների մի մասին։ Մեկ այլ հետաքրքրական փաստ է այն, որ Քաթարում թալիբական կառավարության կազմի հայտարարման նախօրեին բանակցություններ են տեղի ունեցել սաուդցի արքայազն Թըրքի բին Ֆայսալ ալ-Սաուդի եւ Բարադարի ու մոլլա Մուհամմադ Յագուբի միջեւ։ Արքայազնը 1970-90-ական թվականներին գլխավորել է սաուդական արտաքին հետախուզական ծառայությունը։

Նկատելի է նաեւ, որ տեղի ունեցող գործընթացներում ակտիվորեն ներգրավված են Անկարան ու Թեհրանը, որոնք նոր ռեգիոնալ քաղաքականություն են կառույցում, արդեն հաշվի առնելով թալիբական գործոնի առկայությունը Աֆղանստանում։ Ամենայն հավանականությամբ այս երկրները փորձում են որոշակի ուժերի Աֆղանստանում, իսկ ավելի կոնկրետ թալիբների ներսում նախապատրաստել, որպեսզի նրանց ճանաչեն իրավաչափ եւ լիարժեք սուբյեկտ միջազգային հարաբերությունների տեսակետից, եւ հիմա շոշափում են տեղում տրամադրությունները, նման սցենարներ զարգացնելու համար։ Բրիտանական The Guardian-ի հաղորդման համաձայն խաղադրույք կատարվում է ոչ միայն Բարադարի, այլ նաեւ Ախունդզադայի վրա։ Իհարկե, այս ամենն ինտրիգային է եւ անխոս որոշակի ինտրիգներ հյուսվում են ու խաղարկվում, սակայն նաեւ պետք է ասել, որ այս ամենը սպասելի էր։ Աֆղանստանում մշտապես առկա է միջդասային եւ միջցեղային պայքար։ Անցումային կառավարությունը ժամանակավոր կառույց է։ Իշխանության իրական բաժանումը կլինի այն ժամանակ, երբ հավաքվի համաաֆղանական ցեղային աշխարհաժողովը։ Regnum.ru