Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումը միջազգային ԶԼՄ-ների էջերում է

Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտումը միջազգային ԶԼՄ-ների էջերում է

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը:
 հեղինակավոր BBC-ն մասնավորապես գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին:
AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ:
France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ:
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսական հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցները: