Ով կհաջորդի Պուտինին․ կանխատեսում քաղաքագետ Վալերի Սոլովեյից

Ով կհաջորդի Պուտինին․ կանխատեսում քաղաքագետ Վալերի Սոլովեյից

Ռուս քաղաքագետ եւ հրապարակախոս Վալերի Սոլովեյը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր փոխարինողների հավանական հնարավորությունները։ Ըստ քաղաքագետի, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում Պուտինը կհայտարարի, որ վայր կդնի նախագահի լիազորությունները։ Սոլովեյը կարծում է, որ 68 տարեկանում պարզապես անհնար է ղեկավարել մի այնպիսի ահռելի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, հատկապես երբ այդ տարիքում նաեւ անհնար է չունենալ առողջական որեւէ խնդիր։ Իսկ այն, որ Պուտինն ունի առողջական խնդիրներ, ամենից լավ գիտեն իսրայելցի բժիշկները։ Ամենայն հավանականությամբ նա հենց առողջական վիճակի հետ կապված պատճառաբանությամբ էլ կորոշի պայմանականորեն ասած՝ գնալ հանգստի։ Սոլովեյը նաեւ ասել է, որ Պուտինի ամենից հավանական փոխարինողը կարող է դառնալ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։ Նա հինգբալանոց աղյուսակով դիտարկած, ունի 3 միավոր հնարավորություն այդ պաշտոնը զբաղեցնելու։ Ռուսաստանի գործող վարչապետ Միխայիլ Միշուստինը ունի 1-2 միավոր։ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ մեկ միավոր։ Պրիմորյեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն ունի զրո միավոր։ Իսկ ահա նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը՝ -1 միավոր։ Հաշվիչ պալատի ղեկավար Անատոլի Կուդրինը նույնպես ունի -1 միավոր։