Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները

Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել. թեստի պատասխանը հայտնի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը։

ԲԿ-ի տնօրենը հայտնել է, որ 50 անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա 1 օր առաջ էր տեղափոպվել հիվանդանոց։


Ավելի վաղ հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարկվել էր հետեւյալ հայտարարությունը.

«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել եւ չի մահացել:

Խնդրում ենք լրատվամիջոցներին, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ կատարել ճշտում Աստղիկ բկ-ի Հանրային կապերի բաժանմունքից:

Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետեւել մեր էջին»։