«Ռամիլ Սաֆարով-3»․ Բեռլինը ևս ոճրագործի է արտահանձնել Բաքվին
Մղձավանջ, թե չաբաստիկ ավանդույթ է դարձել, երբ ոճրագործ այս կամ այն ադրբեջանցուն, որը դատապարտված է կամ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, երկրորդ երկրից արտահանձնում են Ադրբեջանին։
Օրերս գրել էինք, որ ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված Քեմալ Զեյնալլին, ում նկատմամբ մեր երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել՝ մարդասպանության մեղադրանքով, ազատ է արձակվել և անխոչընդոտ մեկնել Բաքուն, որտեղ հայասպան ու հայատյաց բլոգերին դիմավորել են «հերոսի» պես։
Նրան դիմավորողների մեջ էր նաև Ռամիլ Սաֆարովը, նույն այն ողորմելի սպան, ով Հունգարիայում քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն արտահանձնվել Ադրբեջան։ Բաքվում հայասպանին ներում շնորհեցին, բարձրացրեցին զինվորական կոչումն ու բնակարան նվիրեցին ՊՆ-ի կողմից։
Եվ ահա, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Գերմանիան Բաքու է արտահանձնել Ադրբեջանի քաղաքացի Մարվուդ Վագիֆզադեին, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Ճիշտ է, նրա նկատմամբ հետախուզում հայտարարել են իր հայրենիքում, բայց դա այդքան էլ չի փոխում արգահատելի օրինաչափությունը, երբ Բաքվի խայծը հաճախ են կուլ տալիս տարբեր երկրները։
Կարծիքներ