Բեյոնսեն թույլատրել է Քամալա Հարիսին օգտագործել իր երգը

Բեյոնսեն թույլատրել է Քամալա Հարիսին օգտագործել իր երգը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը իր նախընտրական շտաբ է մուտք գործել աշխարհահռչակ փոփ-աստղ, երգչուհի Բեյոնսեի Freedom երգի հնչյունների ներքո։ Աշխարհահռչակ երգչուհին թույլատրել է Հարիսին օգտագործել իր երգը նախագահական ընտրարշավի շրջանակներում։ Ինչպես հայտնում է CNN-ը, Քամալա Հարիսը հանդիսանում է Բեյոնսեի երգարվեստի երկրպագուն։

Freedom երգի ձայնագրությանը բացի Բեյոնսեից մասնակցել է նաեւ ռեփեր Քենդրիկ Լամարը, ով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ամենից սիրած հիփ-հոփ աստղերից մեկն է։ Հիշեցնենք, որ Բեյոնսեն 2016 թվականին էլ հանդես է եկել Հիլարի Քլինթոնի աջակցությամբ։