«Ինստագրամի» օգտատերերը կկարողանան կոտրել «փակ օգտահաշիվները»

«Ինստագրամի» օգտատերերը կկարողանան կոտրել «փակ օգտահաշիվները»

Նոր Postegro հավելվածի շնորհիվ «Ինստագրամում» հնարավոր է դարձել «փակ օգտահաշիվների» կոտրումը։ Այս մասին հայտնում է Report պարբերականը, հավելելով, որ նախկինում նման հնարավորություն տալիս էր Ghosty հավելվածը, որը արգելափակվել է անցյալ ամիս։ Նոր հավելվածը հասանելի է Play Store-ում։

Ներբեռնելուց հետո, պետք է ընդունել կոնֆիդենցիալության կանոնները, ապա ինստագրամյան էջը բացել հավելվածի ներսում։ Դրանից հետո արդեն հնարավոր է դառնում նայել փակ օգտահաշիվներում հրապարակված ոչ հանրային հասանելիություն ունեցող նյութերը։