Թրամփին մեղադրել են չին-ամերիկյան հարաբերությունների դեգրադացման մեջ

Թրամփին մեղադրել են չին-ամերիկյան հարաբերությունների դեգրադացման մեջ

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների վատացման պատճառը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողություններն են եղել։

«Վերջին մի քանի տարիներին Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերությունները հեռացել են նորմալ ուղուց։ Դրանք բախվել են ամենալուրջ դժվարությունների, որոնք երբեւէ եղել են սկսած դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակներից։ Հիմնական պատճառը այն եղավ, որ նախկին վարչակազմը սեփական քաղաքական շահերից ելնելով, լրջորեն այլանդակեց Չինաստանի ուղին եւ վերջինիս հանդեպ քաղաքականությունը»,- հայտարարել է Վան Ին։