Նախկին նախագահը մեղադրել է հատուկ ծառայություններին գողության մեջ

Նախկին նախագահը մեղադրել է հատուկ ծառայություններին գողության մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին այն բանում, որ գողացել են իր երեք անձնագրերը՝ անօրինական կերպով դրանք բռնագրավելով Մար-ա-Լագոյի կալվածքից։

Այս մասին նա գրել է Truth սոցկայքում։ Թրամփը մանրամասնել է, որ այդ անձնագրերի գործողության ժամկետներն արդեն լրացած են եղել։ Նա նաեւ ասել է, որ ՀԴԲ խուզարկությունը իր կալվածքում, այլ բան չէ, քան հարձակում գործող վարչակազմի կողմից քաղաքական ընդդիմախոսի վրա։