Հորդ «բախչե՞ն» է, որ հերթով տալով գնում ես, այ խառախուռա

Հորդ «բախչե՞ն» է, որ հերթով տալով գնում ես, այ խառախուռա

Այսօր ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Սրբազան» շարժման հերթական հանրահավաքը: Ընդդիմադիրները բոլոր մտահոգ քաղաքացիներին հրավիրում են մասնակցելու հանրահավաքին: Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյան-Բուդաղյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ հոկտեմբերն իր կյանքի ամենադժվար ու ծանր ամիսն է: Որդին՝ Արմանը զոհվել է հոկտեմբերին: Զոհվածի մայրն ասում է, որ ամեն անգամ, երբ պայքարն արդյունք չի տալիս, ինքը շատ է ընկճվում, սակայն վերջնական հիասթափվել, կնշանակի՝ ինքնասպանություն գործել.

«Ամեն ինչ հանձնում է, հորդ «բախչե՞ն» է, որ հերթով տալով գնում ես, այ խառախուռա: Եթե հիասթափվենք, դա կնշանակի, որ թույլ ենք տալիս, որ մեզ սպանեն, սրա օրերը հաշված են, սա գնալու է: Նա երբեք հայի համար լավ բան չի արել, մի լավ բան է արել, բոլոր տականքներին հանել է ջրի երես: Ես անկեղծ կասեմ՝ այսօրվա հանրահավաքին ներկա չեմ գտնվելու, չեմ ուզում կոտրվել նորից: Կսպասեմ ընթացքին» - , ասաց զոհվածի մայրը: