Հայ դատավորը կղեկավարի Ռոստովի Արբիտրաժային դատարանը 

Հայ դատավորը կղեկավարի Ռոստովի Արբիտրաժային դատարանը 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանգրով, Ռոստովի մարզի Արբիտրաժային դատարանի նախագահ է նշանակվել Արտաշես Խաթլամաջյանը։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Արտաշես Խաթլամաջյանը նախկինում աշխատել է որպես Արբիտրաժային դատարանի դատավորի օգնական։