Հակոբ Արշակյանը վատ ծառայություն մատուցեց Փաշինյանին․ մի բացեք պանդորայի արկղը

Հակոբ Արշակյանը վատ ծառայություն մատուցեց Փաշինյանին․ մի բացեք պանդորայի արկղը

Քանի որ երեկ Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի ամբիոնից ի պատասխան Լեւոն Քոչարյանի ելույթի հայտարարեց՝ դուք գիտե՞ք, թե ժողովուրդն ինչ է ասում ձեր մասին։ Օրինակ ասում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է, բայց մենք հո չենք կրկնում ժողովրդի ասածները․․․
Պարզ է, որ մանիպուլյատիվ հնարքով փորձում էր խոցել ընդդիմությանը եւ անթույլատրելի բաներ հրապարակել՝ թաքնվելով «ժողովուրդն ասում է» թեզի տակ։ Բայց եթե դա ընդունելի մեթոդ է, քանի որ մեր թիվ մեկ քաղաքական մարմնի երկրորդ դեմքն է դա կիրառում, կարո՞ղ ենք մենք էլ օգտվել այդ մեթոդից եւ «ժողովրդի ասածներից» ինչ-որ բաներ էլ մենք հրապարակել։

Օրինակ, ես հաճախ եմ լինում Իջևանում, կարո՞ղ եմ պատմել, թե ժողովուրդն ինչ է խոսում իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի մասին: Օրինակ` իջևանցիների շրջանում ասում են` Նիկոլ Փաշինյանի մայրը ծագումով ադրբեջանցի է եղել, ծնվել է Հաղարծին գյուղում, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ շատ են ապրել, գյուղը մինչ օրս տեղացիներն անվանում են ադրբեջանական անվանումով` «Ջարխեչ»: Նույն ժողովուրդն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի մայրը մահացել է հոգեբուժարանում: Նրա հայրը` Վովա Փաշինյանը, որը Իջևանի թիվ մեկ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր, որոշ լուրերի համաձայն` թուլություն ուներ ոտքերը բաց ֆիզկուլտուրա պարապող աղջիկների հանդեպ: Պատմում են, որ աշակերտուհիները ձգտում էին Վովա Փաշինյանի դասերին կարճ սպորտային համազգեստ չկրել: Պատմում են նաեւ, որ Նիկոլի խորթ մայրը` տիկին Երջանիկը մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը փողի դիմաց բախտ էր նայում՝ սուրճի բաժակ….. 

Սա մի չնչին հատվածն է այն ամենից, թե ինչ են մարդիկ խոսում Փաշինյանի, նաեւ նրա թիմակիցներից յուրաքանչյուրի ընտանիքի մասին։ Եւ երբ ՔՊ-ականները հատում են կարմիր գծերը՝ խոսում անգամ Քոչարյանի ծագման ու հանգուցյալ հոր մասին, նրանք բացում են պանդորայի արկղը, որտեղից կարող է սարսափելի գարշահոտություն տարածվել եւ ոչ միայն իրենց հակառակորդների, այլ նաեւ հենց իրենց մասին: Այս կանոնը պետք է միշտ հիշել։