Բոլորս տեսնում ենք՝ ինչ է տեղի ունեցել
Պատերազմից հետո բոլորը տեսան, որ զինվորի պահած տարածքները հանձնում է երկրի ղեկավարը։
Հաղթական զինվորին ինքը պարտության է մղում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հանրապետության հրապարակում հայտարարել է Խաչիկ Մանուկյանը:
«Սրանց ամեն օրը մեր պարտությունն է վավերացնում, ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք, երկրի ազգի զարթոնքը կունենանք: Բոլոր հանրահավաքներում խնդիր է դրված նեռի իշխանությունը հեռացնել մեր երկրից, չարքապատկաններին դուրս շպրտել և ի վերջո արդարադատություն իրականացնել մեր երկրում, քանի որ բոլորս տեսնում ենք, թե ինչ կարգի ոճիր է տեղի ունեցել»,- ասել է նա:
Կարծիքներ