Ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրն ու վայրը հայտնի են

Ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրն ու վայրը հայտնի են

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է մարտի 23-ին Ջիդդայում նախատեսված ռուս-ամերիկյան հերթական բանակցությունների մասին:

Դրա նպատակը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների քննարկումն է։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 18-ին Ռիադում կայացել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների առաջին փուլը։