Իմ, որդուս անունով կեղծ հաշիվներ են ստեղծվել. Ռուզաննա Խաչատրյան

Իմ, որդուս անունով կեղծ հաշիվներ են ստեղծվել. Ռուզաննա Խաչատրյան

Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը հայտնում է, որ իր, որդու և իր հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ.

«Այսօր լուսադեմին` ժամը 05։30֊ից սկսած, նամակներ են ուղարկվել տարբեր օգտատերերի։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը այնուհետև ջնջել է ինֆորմացիան։

Տեղեկացնում եմ, որ ոչ ես և ոչ էլ իմ որդին որևէ տելեգրամյան (հեռախոսային կամ ալիքային) հաշիվ չունենք»։