Որն է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբը

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, Մադրիդի «Ռեալը» ճանաչել է անցյալ տարվա համար որպես ուժեղագույն ֆուտբոլային ակումբ։
Միաժամանակ, Իտալական «Ա Սերիան» ճանաչվել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային լիգա։ Այն հավաքել է 1992 միավոր։ Վարկանիշային ցանկում երկրորդն իսպանական «Լա Լիգան» է։ Այն հավաքել է 1885 միավորով։
Եռյակը եզրափակում է Անգլիական Պրեմիեր Լիգան՝ 1871 միավորով։ Գերմանական Բունդեսլիգան գրավել է 5-րդ տեղը՝ 1606 միավորով, Ֆրանսիական լիգան՝ ութերորդ տեղում է՝ 1125 միավորով։
Կարծիքներ