Նախագահին, ՊՆ եւ ՆԳՆ ղեկավարներին տեղափոխող ուղղաթիռը գնդակոծության է ենթարկվել

Նախագահին, ՊՆ եւ ՆԳՆ ղեկավարներին տեղափոխող ուղղաթիռը գնդակոծության է ենթարկվել

Վենեսուելայի հետ սահմանի մոտ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին տեղափոխող ուղղաթիռի վրա կրակ է բացվել խոշոր տրամաչափի գնդացրից, տեղեկացնում է BBC-ն:

Ուղղաթիռի վրա անցքեր են հայտնվել:

Նախագահի հետ թռչում էին պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև նահանգապետերից մեկը:

Նախագահի խոսնակը հայտնել է, որ գնդակոծության արդյունքում ոչ ոք չի տուժել:

Իվան Դուկեն հարձակումը վախկոտների արարք է անվանել և նշել, որ իրեն չեն վախեցնի բռնությունները և ահաբեկչությունները:

«Մենք ունենք ուժեղ պետություն, Կոլումբիան ի վիճակի է դիմակայել այս տեսակի սպառնալիքներին»,-ասել է նախագահը Twitter-ում տեղադրված տեսաուղերձում: Նա հավելել է, որ անվտանգության ուժերին հրահանգված է գտնել մեղավորներին:

Կատատումբո շրջանում՝ Կոլումբիա-Վենեսուելա սահմանի մոտակայքում, որտեղ ուղեւորվում էին նախագահը, նախարարները և նահանգապետը, գործում է ձախ արմատական ​​խմբավորում, որը կոչվում է «Ազգային ազատագրական բանակ»: