Տնօրենը մարզպետի մարդն է, բայց ընտրել է կառավարությունը

Տնօրենը մարզպետի մարդն է, բայց ընտրել է կառավարությունը

Մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք Գյումրու թիվ 18 դպրոցի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին: 
7 թեկնածու էր առաջադրվել, սակայն Գյումրիում խոսում էին, որ հաղթելու է Մարալիկի թիվ 2 դպրոցի գործող տնօրեն Ռոզա Գևորգյանը, ում գործուղել են աշխատելու Գյումրիում, և ով ջերմ հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի հետ: Ավելի ուշ Ռոզա Գևորգյանը ընտրվեց թիվ 18 դպրոցի տնօրեն: Նա եւ մրցակիցներից մեկը հավասար միավորներով երկրորդ փուլ էին անցել,սակայն տնօրեն ընտրվեց հենց Ռոզա Գևորգյանը:Թե ինչ սկզբունքով նախապատվությունը Ռոզա Գևորգյանին տրվեց, Շիրակի մարզպետարանի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց,որ վերջնական որոշումը կայացրել են  կառավարությունում: Մեր հարցին, թե ասեկոսեների  համաձայն ընտրված տնօրենը Շիրակի մարզպետի մտերիմն է, պատասխանեց. «Ես այդպիսի բան չգիտեմ….,ի՞նչ ասել է՝ մարզպետի մարդն է…»:
Մանրամասները՝ տեսանյութում