Վատ ինքնազգացողությունից բողոքող կնոջ մոտ հայտնաբերվել է հսկայական նորագոյացություն եւ հեռացվել

Վատ ինքնազգացողությունից բողոքող կնոջ մոտ հայտնաբերվել է հսկայական նորագոյացություն եւ հեռացվել

Մոսկովյան բժիշկները 52-ամյա կնոջ մոտ հայտնաբերել են հսկայական նորագոյացություն եւ հեռացրել այն։ Կինը հիվանդանոց էր դիմել ընդհանուր թուլության եւ վատ ինքնազգացողության գանգատներով։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Կնոջ մոտ նորագոյացությունը հայտնաբերվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում։ Նորագոյացության չափսը եղել է 50/40 սմ։ Վիրահատությունն ու հետվիրահատական ապաքինումը անցել է բարեհաջող։ Կինը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։