Մոլդովայում ԱՄՆ—ն «գունավոր հեղափոխության» սցենար է նախապատրաստում․ Սերգեյ Նարիշկին

Մոլդովայում ԱՄՆ—ն «գունավոր հեղափոխության» սցենար է նախապատրաստում․ Սերգեյ Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Մոլդովայում նախապատրաստում է «գունավոր հեղափոխության» սցենար, եթե նախագահական ընտրություններում հաղթի գործող նախագահ Իգոր Դոդոնը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀԾ կայքից։ «Մենք հիմա հստակ տեսնում ենք, որ «հեղափոխական սցենար» է ամերիկացիների կողմից պատրաստվում Մոլդովայի համար՝ Բելառուսից եւ Ղրղզստանից հետո, որտեղ նոյեմբերին կայանալու են նախագահական ընտրություններ։ Նրանց ձեռք չի տալիս գործող նախագահ Իգոր Դոդոնը»,- ասված է հայտարարության մեջ։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգներում կարծում են, որ Դոդոնն ամեն դեպքում կհաղթի եւ կարգադրել են Քիշնեւի ամերիկյան դեսպանատանը նախապես ներհակ տրամադրություններ սերմանել մոլդովական ընդդիմության մեջ, որպեսզի բողոքի գործողություններով հասնեն ընտրությունների արդյունքների չեղարկմանը։