Պարոն Փաշինյան, ո՞վ ենք մենք․․․

Պարոն Փաշինյան, ո՞վ ենք մենք․․․

Նոր լսում եմ, որ վարչապետն ասում է անձնագիր պահանջում են նրա համար, որ դիմակ չկրողին արագ տուգանեն։ Մենք էլ ենք հասկանում, այդպես են անում, որ տուգանելու մեխանիզմը հեշտ լինի, ժամանակ չծախսեն համաճարակի ճիրաններում հայտնված մարդկանցից «փող առնելու»։ Այսինքն ամեն ինչ անում են, որ տուգանքի փողը րոպե առաջ ընկնի իրենց ձեռքը։ Սա հասկացանք, այլ երկրներում մտածում են՝ ինչ անեն, որ քաղաքացիների համար հեշտ լինի, այստեղ մտածում են, թե ինչ անեն, որ տուգանքի գործը առաջ գնա։ Եթե վարչապետի ասածը ճշմարտություն է, ինչու՞ են անձնագիր պահանջում նաև դիմակ դրած քաղաքացիներից։ Ի՞նչ է թաքնված դրա տակ։ Քաղաքացին կարո՞ ղ է ենթադրություններ անել, կասկածներ ունենալ, թե՞ նա մանկուրտ է և իրավունք չունի մտածել։ Իրար հակասող հայտարարություններն են պատճառը, որ մարդկանց մեջ կասկածներ եք գցում, ձեզ չհավատալու հիմքեր ստեղծում, այդքանից հետո էլ հարցնում՝ ի՞նչն է պատճառը, որ չեն հավատում։ Մի քանի օր առաջ ձեր «զապիսն էր» ոստիկանության մեքենաներով թևածում՝ կարող եք տանը կարված կտորե դիմակ դնել։ Հիմա էլ ասում եք՝ չի կարելի կամ լավ կլինի բժշկական դիմակ դնել։ Թիրախային խմբերին էլ խորհուրդ եք տալիս, որ եռաշերտ դիմակ կրեն։ Միանգամից ասեք, որ յուրաքանչյուրս երեք դիմակ դնենք ու պրծնեք համ աչքից , համ աչքացավից։ Հիմա կասեք՝ դիմակ դնողից անձնագիր չեն պահանջում, հարյուրավոր գրառումներ կան արդեն, բողոքներ։ Ներկայացնում եմ մեկը․

Grisha Sandalyan

ՄԱՌԱԶՄ...
Ես կրում եմ դիմակ և ունեմ անձնագիր։ Ինձ այսօր կանգնեցնում են երկու ոստիկան և հարցնում են անձնագիրս ։
Դե ինչ պետք է պատասխանել եմ այս երևույթի համար իրենց ։
Իհարկե բառապաշարի շատ մեծ պասիվություն ցուցաբերելով երկրիս օրենքի անգրագետ պաշտպանները մրմրթալով գնացին , բայց ես մնացի զարմազած...
Էլի եմ կրկնում կրում եմ դիմակ ունեմ անձնագիր ։
Պարոն Փաշինյան ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու ։ Կարող ենք այս հարցը ձեզ ուղղել , թե՞ ով ենք մենք, որ նման հարց տանք Ձեզ..