«Lapamane ci datarkvi»․ պատասխան Փաշինյանին

«Lapamane ci datarkvi»․ պատասխան Փաշինյանին

«Լափամանը չի դատարկվի․ Նիկոլ դավաճան»։ Այսօր այսպիսի ցուցանակ է տեղադրվել Մոսկվայում գտնվող սրճարաններից մեկի առաջ, որի սեփականատերը հայ է։ Լուսանկարը լայնորեն տարածվում է համացանցում։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հերթական շոուն է բերմադրել, և արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունը կրկին բարդել է նախկինների և գեներալների վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանին էլ անվանել է թուրքական գործակալ։ Նա նաև անհարգալից է վերաբերվել «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյանի հետ։ Նշենք նաև, որ այսօր ընդդիմությունը հանրահավաք է անելու Բաղրամյան պողոտայում։