Փաշինյանի էրեխու չափ աղջիկ ունեմ ու զինվոր՝ Արցախում, չթողին՝ իմ զինվորին պահեմ

Փաշինյանի էրեխու չափ աղջիկ ունեմ ու զինվոր՝ Արցախում, չթողին՝ իմ զինվորին պահեմ

Երեկ խմբագրություն էին եկել qրեակատարողական հիմնարկներից թոշակի ուղարկելու անվան տակ կրճատված երկու աշխատակից, որոնց զայրացրել էր «Հրապարակ»-ին Արդարադատության նախարարության տրված պատասխանը,որ քաղծառայության անցնելիս պահպանվելու են բոլոր սոցիալական երաշխիքները։Ասացին,ո ր ստում են։

ՔԿՀ ապահովման բաժնի 2-րդ կարգի 50-ամյա մասնագետ ավագ ենթասպա Անդրեասյանին, որ համակարգում աշխատում է մոտ 20 տարի, զինվորական թոշակի անցնելուն մնացել էր 8 ամիս, բայց նրա կարգը դրանից առաջ բարձրացրել էին՝ երրորդից երկրորդ, և հիմա ազատում են այդ կարգի պահանջներով։

Այդ կարգի պատճառով նա ամեն ամիս 1000-1500 դրամ ավել է ստացել, բայց հիմա զրկվում է շատ ավելի բարձր զինվորական թոշակից։ Կարգը բարձրացրել են առանց տեղյակ պահելու, որ այս կարգում 50-ից հետո են թոշակի ուղարկելու, հենց լրացել է 50-ը՝ նրան զանգահարել են ու հայտնել, որ բոլոր փաստաթղթերը հանձնի՝ կրճատվում է։ Ավագ ենթասպան տան միակ աշխատողն է, ունի 4 տարեկան երեխա և զինվոր Արցախում, և 18 տարեկան աղջիկ։ «Ունեմ զինվոր, որ ներկա պահին սահման է պահում։ Թե՞ իրանց համար էդի հեչ կապ չունի, իմ զինվորին էլ ութ ամիս էր մնում, որ ազատվի։ Հիմա ամբողջ օրը՝ իմ հետ կապված՝ ինչ եղավ, ինչ եղավ, պապ։ Հիմա էրեխեն ընդեղ նեղվի՞, էդ իրենց հետաքրքրու՞մ է։ Ունեմ 4 տարեկան էրեխա, Հենց Նիկոլ Փաշինյանի էրեխու չափ էրեխա։ Տղես էլ իրա տղու պրիզիվի է․․․չթողին դաժի իմ զինվորին կարենամ պահեմ։ Աշխատավարձ էի ստանում, տուն պահում լավից վատ, վարկ փակում»։

Սա ենթասպան համարում է խոստացված տնտեսական հեղափության փոխարեն՝ « տնտեսական հեռացում Հայաստանի միջից»։ ՔԿՀ աշխատակիցը պահանջում է, որ աշխատի ևս ութ ամիս և համակարգից հեռանա որպես զինվորական։ Ասաց՝ ես իմ թոշակն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան։ Նա և նրա հետ խմբագրություն եկած Կոշ քրեակատարողական հիմնարկի աշխատակից Գագիկը մի քանի այլ ազատված աշխատակիցների հետ երեխաներով գնալու են կառավարության դիմաց և խոստացան՝ գնալու են մինչև վերջ։ «Միակ վարյանտն էդ ա, բա էդ ընտանիքներին ո՞վ պտի պահի»,-հարցրեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։