Սարոյանի վիճակը բավարար է. «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն

Սարոյանի վիճակը բավարար է. «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն

Գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

«Հրապարակի» հետ զրույցում դա հաստատեց կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

Սկզբում մեր հարցին ի պատասխան նա ասաց. «Ես որքանով գիտեմ՝ նա բուժում էր ստանում Երևանի հիվանդանոցներից մեկում»։

Այնուհետև ավելացրեց. «Տեղափոխվել է մեզ մոտ, հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար, վիճակը բավարար է»։ Ավելին Չարչյանը չասաց Սարոյանի առողջական վիճակի վերաբերյալ։