Կաջակցեն Ուկրաինայի ռազմական արդյունաբերությանը

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Լեհաստանը մտադիր են ավելացնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերությանն իրենց ցուցաբերած աջակցությունը։ Այս մասին հայտարարել են եվրոպական վերոնշյալ երկրների Պնախարարները։ Նախարարական հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ «Եթե կա փող ու հնարավորություն արտադրություն իրականացնելու համար, ապա Ուկրաինան ավելի արագ կկարողանա ինքն իրեն ապահովել ռազմական նյութերով ու զենքով» հայտարարել է Գերմանիայի ՊՆ Բորիս Պիստորիուսը։
Լեհական պետության ռազմական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոստինյակ-Կամիշն էլ նկատել է, որ Ուկրաինայի ռազմարդյունաբերական պոտենցիալը դեռեւս սպառված չէ։ Այս հարցը, ըստ Կոստինյակ-Կամիշի, եղել է Ուկրաինայի Պնախարար Ռուստեմ Ումերովի հետ բանակցությունների հիմնական թեման։ Վերջինս մասնակցել է քննարկումներին տեսակապի միջոցով։ Ի դեպ, Լեհաստանն ընթացիկ տարին հայտարարել է ռազմական արդյունաբերության տարի, եւ կարեւոր է համարվում Եվրոպայի ռազմական պատոնցիալի ամրապնդումը։
Կարծիքներ