Սաֆարյանի հայտարարությունը ներառում է վիրավորանք․ կոչ արեցին չանցնել բարոյաէթիկական սահմանները

Սաֆարյանի հայտարարությունը ներառում է վիրավորանք․ կոչ արեցին չանցնել բարոյաէթիկական սահմանները

Հանրային խորհրդի՝ քաղաքացիական հասարակության զարգացման հանձնաժողովում քննարկվում է Livnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը՝ կապված ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանի գործողությունների հետ․ Հիշեցնենք, որ Սաֆարյանը Հոկտեմբերի 27-ին նվիրված միջոցառումը արգելել էր լուսաբանել մի քանի լրատվամիջոցների, ապա երբ դրանց ներկայացուցիչները գնացել էին այնտեղ, Սաֆարյանը վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություներ էր թույլ տվել, իսկ հետ իր ֆեյսբուքյան էջում այդ լրատվամիջոցներին անվանել էր «պոռնկախումբ»․


«Ես զարմացած եմ, ճիշտն ասած, Ստյոպա Սաֆարյանը բավականին փորձառու անձ է, և կարծես թե ինքը նման հիմքեր չուներ։ Այդ միջոցառումը կամ պետք է լիներ փակ և հրավիրված լինեին որոշ կազմակերպություններ կամ անհատներ, բայց այդ ժամանակ չեն գրում, որ այսպիսի միջոցառում ենք անցկացնում, հանկարծ սա ու սա չգան, որովհետև դա բնութագիր է, որը իր մեջ պարունակում է հրապարակային վիրավորանք կամ բացասական կարծիքի տարածում։ Խնդիրն այստեղ է։ Եթե այդ միջոցառումը փակ լիներ ու չհրապարակվեր, գուցե հիմնավորվեր դա»,- ասաց հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ասոյանը կոչ արեց չանցնել բարոյաէթիկական սահմանները

«Ես կարող եմ փաստել, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որի դեպքում հարցը գործնական տիրույթից տեղափոխվել է էմոցիոնալ դաշտ։ Ես առաջարկում եմ կոչ անել ՀՀ բոլոր քաղաքացիներին, և հատկապես քաղաքական ու հասարակական գործիչներին, զերծ մնալ նման լեքսիկոնից, չանցնել բարոյաէթիկական սահմանները, անկախ իրավիճակից պահպանել հավասարակշռությունը