Որքան գումար է վաստակել Ռուսաստանի վարչապետը 2020 թվականին

Որքան գումար է վաստակել Ռուսաստանի վարչապետը 2020 թվականին

 2020 թվականին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաստակել է մոտ 20 միլիոն ռուբլի։ Նրա եկամուտների մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։ Համաձայն այդ հրապարակման, անցյալ տարի ՌԴ վարչապետը 19 միլիոն 853 հազար ռուբլու եկամուտ է ունեցել։  Այդ եկամուտը գոյացել է հիմնական աշխատավայրից ստացած աշխատավարձից, ինչպես նաեւ այն հասույթներից, որոնք նա ստացել է դեպոզիտային ավանդներից, որոնք նա վաստակել էր ավելի վաղ։ 2018 թվականին օրինակ Միշուստիը վաստակել է 18,9 միլիոն ռուբլի, իսկ 2019 թվականին՝ 18,2 միլիոն։ Հիշեցնենք,որ 2010-2020 թթ Միշուստինը ղեկավարել է Ռուսաստանի հարկային համակարգը, իսկ մինչ այդ աշխատել բիզնեսի ոլորտում։