6 արտաշիրիմում է եղել. պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել

6 արտաշիրիմում է եղել. պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել

Անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանը, որը մշտապես ներկա է լինում ծնողների ակցիաներին, մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունների անգործության արդյունքում ոչինչ չի արվում անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: 

«Ոչ մի տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ նստած են իշխանության ղեկին: Իրենք էնքան սխալներ ունեն արած, որ մաքսիմալ փորձում են իրենց արածները պարտակել, որպեսզի շատ բան ջրի երես դուրս չգա և մարդիկ չիմանան, թե իրականում ով ինչ է արել և թե ինչու մինչ օրս չեն հրապարակում զոհերի իրական թվերը, չեն ասում, թե քանի անհետ կորած ունենք: Արդեն երրորդ տարին է լրանում, բայց անհետ կորածների մասով ոչ մի պաշտոնական թիվ չեն հրապարակում: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, նաև շատ լավ գիտեն իրենց բացթողումների մասին, սակայն լռում են, որովհետև այդ մասին խոսելն իշխանություններին ձեռնտու չէ: Այս ընթացքում ավելի քան 6 արտաշիրիմում է եղել` քննիչի տվյալներով, սակայն ես գիտեմ, որ 6-ից շատ են նման դեպքերը: Այսինքն` սխալ մարդկանց են հուղարկավորել, հետո պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել: Մենք կարող ենք կասկածել, որ նման դեպքեր շատ են եղել: Անհետ կորածներից շատերը կարող են տուն վերադառնալ և տեսնել, որ գերեզման ունեն: Դա ԴՆԹ անողների փայլուն գիտելիքների արդյունքն է», - խոսքը եզրափակեց Արսեն Ղուկասյանը: