«Ծանր խաղ ենք ունենալու»․ «Շերիֆի» մարզիչը՝ «Փյունիկի» դեմ խաղից առաջ

«Ծանր խաղ ենք ունենալու»․ «Շերիֆի» մարզիչը՝ «Փյունիկի» դեմ խաղից առաջ

Այսօր՝ օգոստոսի 18-ին,  ժամը 21։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ ֆուլի առաջին խաղում ուժերն է չափելու Մոլդովայի չեմպիոնի՝ «Շերիֆի» հետ։

«Բարդ խաղ կլինի, քանի որ «Փյունիկը» լավ թիմ է: Նայելով «Ցրվենայի» դեմ խաղերը՝ հաշիվները չեն համապատասխանում խաղին, «Փյունիկն» ավելի լավ արդյունք կարող էր գրանցել: Մենք իսկապես ծանր խաղ ենք ունենալու»,- նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը։

«Նախորդ տարի մենք հրաշալի արդյունք ունեցանք, անգամ խաղացինք Մադրիդի «Ռեալի դեմ»։ Իհարկե այս տարի դա չի լինի, բայց մենք իրոք լավ թիմ ունենք ու պատրաստ ենք մինչև վերջ պայքարել։ Ես ընդամենը երկու ամիս է, ինչ գլխավորել եմ այս թիմը, բայց սպասելիքներս շատ են, պիտի աշխատենք»,- հավելել է նա։