Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովության ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել

Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովության ծրագրում  փոփոխություններ են տեղի ունեցել

Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովության ծրագրում  փոփոխություններ են տեղի ունեցել։ 

ՀՀ Կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված Բնակապահովման ծրագրի փոփոխությունների հերթական նախագծով՝

1) Անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.(նախկինում՝ 12 քմ-ի փոխարեն)։ 

2) Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները (նախկինում չէր տրամադրվում)։

3) Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա աջակացությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։

4) Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու դեպքում անշարժ գույքի բնակմակերեսի սահմանաչափը չի կիրառվում։ 

5) Ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրավճար կկատարեն (նոր է ավելացվել)  կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով (նախկին պարտադիր 50 տոկոսի փոխարեն)։

6) Ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) մեկնարկել համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից։