Արդյոք Ռուսաստանում հավատում են Covid-19-ի վտանգավորությանը

Արդյոք Ռուսաստանում հավատում են Covid-19-ի վտանգավորությանը

Ռուսաստանցիների 32,8 տոկոսը կարծում է, որ կորոնավիրուսային համաճարակի վտանգավորությունը չափազանցված է, կամ էլ շահագրգիռ կողմերը դրանք հորինել են եւ նետել տեղեկատվական հոսքեր։ Այս մասին վկայում են Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կողմից իրականացված սոցհարցումները, ըստ РБК-ի փոխանցման։

Ընդ որում, 23,2 տոկոսը հարցածների հայտարարել է, որ չի հավատում համաճարակի գոյությանն առհասարակ, իսկ 9,6 տոկոսի կարծիքով, չափազանցությունները չափազանց շատ են։ Հետաքրքրական է, որ հարցվածների 16,3 տոկոսը կարծում է, որ համաճարակի պիկն հաղթահարված է, իսկ 25,6 տոկոսի կարծիքով, պիկը դեռ առջեւում է։Հետաքրքրական է, որ այն մարդիկ, ովքեր հավատում են համաճարակի գոյությանը բացարձակապես այլ վարքագիծ են դրսեւորում, քան նրանք, ովքեր չեն հավատում։

Չհավատացողների 43 տոկոսն այցելում է հարազատներին, իսկ 54 տոկոսը դուրս է գալիս զբոսանքների։ Սկեպտիկների 74,22 տոկոսի կարծիքով կարանտինային խիստ պայմաններ սահմանելու անհրաժեշտություն չկար։ Համաճարակին հավատացողների 18 տոկոսը այցելում է հարազատներին, իսկ մոտ 12 տոկոսը հանդիպում ընկերների հետ, իսկ ահա 10 տոկոսն էլ կարծում է, որ խիստ կարանտինի կարիք չկար։