Որքան գումար կծախսվի՝ ԵՄ տնտեսությունը պանդեմիայից հետո վերականգնելու համար

Որքան գումար կծախսվի՝ ԵՄ տնտեսությունը պանդեմիայից հետո վերականգնելու համար

Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ տնտեսությունը պանդեմիայից հետո վերականգնելու վրա ծախսել 1,3 տրիլիոն եվրո հաջորդ յոթ տարիների ընթացքում, ի լրումն 2021-27 թթ բյուջեով նախատեսված 1,85 տրիլիոն եվրոյի։ Այս մասին Բրյուսելում տեսակապային ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Եվրահանփնաժողովը չորեքշաբթի դեռ առաջարկել է ստեղծել վերականգնման «ԵՄ նոր սերունդը» հիմնադրամը 750 միլիարդ եվրո բյուջեով, որը հաստատվել է ԵՄ անդամ պետությունների կողմից եւ կսկսի գործել հաջորդ տարվանից։ Այդ հիմնադրամի միջոցներով կլրացվի պանդեմիայի հակազդման արտակարգ ծրագիրը, որի արժեքը կազմում է 540 միլիարդ եվրո, եւ որը կգործարկվի արդեն հունիսի մեկից։ Այդպիսով 1,3 տրիլիոն եվրոն կլրացնի յոթնամյա բյուջեում նախատեսված հատկացումների ծավալները»,- ասել է Դոմբրովսկիսը։ ԵՄ էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին էլ հայտարարել է, որ 750 միլիարդ եվրոյի հիմնադրամից միջոցները կուղղվեն անդամ պետությունների տնտեսությունների վերակազմավորմանը։ Ընդ որում 250 միլիարդ եվրոյի հայտերը պետք է ներկայացնեն պետությունները, որպեսզի հատկացումներն արվեն անհատույց դրամաշնորհների տեսքով մինչեւ 2022 թվականը, իսկ 500 միլիարդը հատկացվելու է վարկերի տեսքով մինչեւ 2024 թվականը։