Չագուչ ունեն, թող մեխ մեխեն․Վլադիմիր Գասպարյան

Չագուչ ունեն, թող մեխ մեխեն․Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը նոր Մարտի 1-ի վտանգ չի տեսնում։ Թիվ 19/21 ընտրատեղամասում քվեարկությունից հետո պարոն Գասպարյանին հարցրեցինք՝ հանուն ինչի է քվեարկել։ «Հանուն արժանապատվության»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին քվեարկել հաջողվեց մի քանի փորձից հետո․ սարքը նրա մատնահետքը չէր ճանաչում։
 
Մի քանի փորձերից հետո հանձնաժողովի անդամի դիտարկմանը, որ մաշված է, Վլադիմիր Գասպարյանն ասաց․« Ձեր ապարատն է մաշված, ես մաշված չեմ»։ 

Վլադիմիր Գասպարյանին հարցրինք՝ նոր Մարտի 1-ի, նոր քաղաքացիական բախումների վտանգ չի տեսնու՞մ։

«Ես կարծում եմ, որ հիմա մեր հասարակության, գորրծողության իշխանության մեջ կան տրամաբանող մարդիկ, ընդդիմության մեջ կան տրամաբանող մարդիկ և թույլ չեն տա խժդժություններ մեր երկրում»։

Դիտարկմանը, որ, այնումենայնիվ, նախադրյալները՝ մթնոլորտը, հռետորաբանությունը ոչ մի լավ բան չեն խոստանում, նաև զանազան գործիքներ՝ չագուչ, օրինակ, Վլադիմիր Գասպարյանն ասաց․«Քարոզարշավի ժամանակ ինչ հիմարություն ասես չեն անում: Չագուչ ունեն, թող մեխ մեխեն»։

Քվեարկելուց հետո Վլադիմիր Գասպարյանն այնքան էլ տրամադրված չէր մեկնաբանությունների, քանի որ առաջարկեց՝ թող էլի, ես թոշակառու մարդ եմ, հեն ա՝ էսքան նորաթուխ գործիչներ կան։

Ի դեպ, այդ ընտրատեղամասում քվեարկում էր նաև նկարիչ Փարավոն Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում